Կարևոր իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման. հրապարակվեցին գործով մյուս ամբաստանյալների վճիռները

20 Մարտ, 2018 11:33
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման. հրապարակվեցին գործով մյուս ամբաստանյալների վճիռները

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

Ըստ դատավճռի՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ 4 տարվա, ինչին գումարվեց նաև առաջին դատավճռի 2 տարին և որպես վերջնական պատիժ սահմանվեց 5.5 տարի:

Գործով Հրայր Թոփչյանն ու Գալուստ Գրիգորյանը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման, Ներսես Պողոսյանն ու Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին