Կարևոր իրադարձություններ

Սևանում 57-ամյա տղամարդ է սպանվել,սպանությունը կատարելու կասկածանքով կա բերման ենթարկված. Էդգար Ջանոյան

19 Մարտ, 2018 21:02
Սևանում 57-ամյա տղամարդ է սպանվել,սպանությունը կատարելու կասկածանքով կա բերման ենթարկված. Էդգար Ջանոյան

Սևանում սպանություն է տեղի ունեցել, որն արագ բացահայտվել է։ Սպանվածը 57-ամյա քաղաքացի է։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով հայտնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Մարտի 18-ին՝ 15։45-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Սևանի բնակիչ, 1961 թվականին ծնված Գուրգեն Ներսիսովը մարտի 17-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով պարզել են, որ որպես անհետ կորած որոնվող Գուրգեն Ներսիսովն ու Սևանի բնակիչ Գարիկ Հայրապետյանը վիճել են, որի ժամանակ վերջինս երկաթե առարկայով մի քանի անգամ հարվածել է Գուրգեն Ներսիսովին, ինչի հետևանքով տղամարդը մահացել է»,- գրել է Ջանոյանը։

Նա հայտնել է,որ ոստիկանության ծառայողները օպերատիվ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակում հայտնաբերել են 43-ամյա Գարիկ Հայրապետյանին ու կասկածանքով բերման ենթարկել։

«Սևանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերվել է Գուրգեն Ներսիսովի դին»,- գրել է Ջանոյանը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ,նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները  պարզվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին