Կարևոր իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մայրաքաղաքում կանցկացվի բարձր մակարդակով

19 Մարտ, 2018 19:48
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մայրաքաղաքում կանցկացվի բարձր մակարդակով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 19-ի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց, որ Երևանում հոկտեմբերին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցկացվի բարձր մակարդակով: «Արդեն ստեղծվել է պետական հանձնաժողով, և մենք այնտեղ հստակ անելիքներ ունենք: Մեր բոլոր ծառայությունները օր ու գիշեր աշխատում են, որ Երևան քաղաքը պատշաճ տեսքի բերվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,-ասաց Երևանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանի խոսքով`Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ; «Գործընթացը հսկողության տակ է»,-հավելեց քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին