Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին պատմել է իր երիտասարդության մասին

17 Մարտ, 2018 11:14
Անջելինա Ջոլին պատմել է իր երիտասարդության մասին

Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին InStyle-ին տված հարցազրույցում պատմել է իր տեսքի փոփոխության մասին` դեռահասության տարիքից  ցայսօր:

«Եղել մի ժամանակն, երբ ես չափից շատ եմ դիմահարդարվել: Ես սիրում էի աղմկոտ երեկույթներ, հետո եկավ մի պահ՝ դարձա փանկ: Այժմ շատ տարածված է, օրինակ, մազերը կապույտ ներկելը: Իմ ժամանակներում տարածված էին բաց երանգները», - պատմել է 42-ամյա դերասանուհին:

Անջելինայի խոսքով՝ ինքն այժմ ավելի ու ավելի շատ է նմանվում իր մորը` Մարշելին Բերտրանին(մահացել է 2007 թվականին):

«Ես նայում եմ հայելու մեջ և տեսնում, որ նման եմ մորս, և դա ինձ ջերմացնում է: Տեսնում եմ, որ ծերանում եմ և սիրով եմ դա ընդունում. նշանակում է, որ ես ապրում եմ»,- ասել է Ջոլին:

 

Լրահոս

Դիտել ավելին