Կարևոր իրադարձություններ

Անվարորդ ավտոբուս է փորձարկվում Հունաստանում

14 Հոկտեմբեր, 2015 20:33
Անվարորդ ավտոբուս է փորձարկվում Հունաստանում

Հունաստանի հյուսիսում գտնվող Տրիկալա ոչ մեծ քաղաքը վերածվել է իրական պայմաններում անվարորդ ավտոբուսի փորձադաշտի։ Այս մասին փոխանցում է Euromag-ը: Ֆրանսիացիների կառուցած CityMobil2 ավտոբուսի փորձարկումները տևելու են մինչև փետրվարի ավարտը։

Հունաստանը հայտնի է իր նեղ, ոլորուն, բլրային փողոցներով, թափառող շներով, հեծանվորդներով ու անհամբեր վարորդներով։ Նման պայմաններում ավտոբուսները խնդիրներ են ունենում շարժման ընթացքում։ Անվարորդ ավտոբուսն աշխատում է կուտակիչով, կառավարվում է GPS համակարգով ու հավելյալ սարքերով՝ ներառյալ լազերներն ու տեսախցիկները, որոնք տվյալներ են ուղարկում վերահսկման կենտրոնին։ Ավտոբուսը տեղավորում է 10 մարդ, առավելագույն արագությունը կազմում է 20 կմ/ժամ։

 

Լրահոս

Դիտել ավելին