Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2018 09:52
«Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, եւ հստակ երեւալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե:

Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, եւ նրանց քանակը բավարար է անգամ` առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչապետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը եւ ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը:

Հիշեցնենք, որ պաշտոնապես այս խմբակցությունը ընդդիմադիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին