Կարևոր իրադարձություններ

ՔԿԱԳ պետը սեփական շենք ունի. «Փաստ»

15 Մարտ, 2018 09:15
ՔԿԱԳ պետը սեփական շենք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակակլբան նշանակության շինություն ունի:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրված է, որ Մխիթարյանի սեփականությունն է համարվում առանձնատունն ու հասարակական նշանակության շինությունը՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 677 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին