Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի պաշտոնյան ռազմական սպառնալիք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին

14 Մարտ, 2018 10:40
ՆԱՏՕ-ի պաշտոնյան ռազմական սպառնալիք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Քրթիս Սկապարոտին հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է մայրցամաքի համար: Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ National interest-ին հղումով:

Սկապարոտիի խոսքով՝  Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանն ապաայունացնող քայլերը և անտեսում է Եվրոպայի անվտանգության հետ կապված միջազգային չափանիշները:

Սկապարոտին սպառնացել է, որ Ռուսաստանին դիմակայելու համար տարբեր այլընտրանքներ գոյություն ունեն, որոնցից մեկը ռազմական դիմակայությունն է:

«ՆԱՏՕ-ի ռազմական ուժը Ռուսաստանի սպառնալիքին դիմակայելու համար բավարար չէ, և ԱՄՆ կառավարությունը այդ հարցում պետք է համագործակցի մեզ հետ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության հետևանքների կապակցությամբ և հայտարարել, որ դրա դեմ պատասխան քայլ է ձեռնարկելու:

 

Լրահոս

Դիտել ավելին