Կարևոր իրադարձություններ

Թրամփ-կրտսերը կատակների առարկա է դարձել՝ անհաջող լուսանկարի պատճառով (լուսանկար)

13 Մարտ, 2018 19:37
Թրամփ-կրտսերը կատակների առարկա է դարձել՝ անհաջող լուսանկարի պատճառով (լուսանկար)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Թրամփ-կրտսերը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում ու կատակների առարկա դարձել անհաջող լուսանկարի պատճառով, որն արվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի հրուշակեղենի գործարաններից մեկում:

Թրամփ-կրտսերին լուսանկարել են այնպիսի ռակուրսից, որ տպավորություն է ստեղծվում, իբր նրանից հարցազրույց է վերցնում հսկայական շոկոլադե ճագարը, սակայն իրականում նրա հետ շփվել է Pittsburgh Post-Gazette-ի լրագրողը, որը կադրում չի երևում:
Լուսանկարի հեղինակ Էնդրյու Ռաշը հրապարակել է այն Twitter-ում:


«Ահա թե ինչու է վտանգավոր արշավ անցկացնել հրուշակեղենի գործարանում»,- գրել է նա:

Համացանցի հազարավոր օգտատերեր կիսվել են լուսանկարով, իսկ շատերը նույնիսկ կատակի առարկա են դարձրել այն, իսկ Թրամփ-կրտսերը նույնպես հումորով է մոտեցել իրավիճակին

«Շոկոլադե ճագարը հարցազրույցի ժամանակ ամբողջությամբ նվիրվել է աշխատանքին ու այնուհետև համով է եղել», - գրել է նա Twitter-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին