Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, ինչպես նաև հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: