Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայի խորհրդարանում մեկ մարդ է հոսպիտալացվել կասկածելի ծանրոցի պատճառով

13 Մարտ, 2018 18:44
Բրիտանիայի խորհրդարանում մեկ մարդ է հոսպիտալացվել կասկածելի ծանրոցի պատճառով

Ոստիկանությունը պարզում է, թե ինչ է կասկածելի ծանրոցում, որը երեքշաբթի ուղարկվել է Բրիտանիայի խորհրդարան, մեկ մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին:


«Մասնագետները դեպքի վայրում են, իրականացվում է ծանրոցի փորձաքննություն: Դեպքի վայրում հերթապահում են «շտապօգնության» աշխատակիցները: Մեկ մարդ ուղարկվել է հիվանդանոց անվտանգության նկատառումներով»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նախօրեին խորհրդարանի շենք է ուղարկվել ևս մեկ կասկածելի փաթեթ, ահազանգը կեղծ է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին