Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն նպատակներից է. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելի

13 Մարտ, 2018 12:24
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն նպատակներից է. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելի

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն նպատակներից է: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ակտիվ ներգրավված է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների կարգավորման գործընթացներին:

«Խորհրդարանական վեհաժողովի և հենց ԵԱՀԿ-ի համար ամենակարևոր և առաջնահերթ խնդիրներից մեկը հակամարտությունների կարգավորմանը և խաղաղ հանգուցալուծմանը մասնակցությունն է: Մենք հայտարարում ենք, որ ցավոք, կան թերություններ շատ ուղղություններով և նախևառաջ՝ սառեցված հակամարտությունների առնչությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա անշուշտ մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,- ասել է Ծերեթելին՝ ընդգծելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն խնդիրներից է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին