Կարևոր իրադարձություններ

Ղրիմում հայտարարել են, որ Սոբչակի հումանիտար այցի կարիքը չունեն

13 Մարտ, 2018 11:47
Ղրիմում հայտարարել են, որ Սոբչակի հումանիտար այցի կարիքը չունեն

Ղրիմի ժողովուրդը ՌԴ նախագահի թեկնածում Քսենյա Սոբչակի հումանիտար այցի կարիքը չի զգում, հանրապետությունն առանց այդ էլ ներկայումս դրսևորում է կայուն զարգացում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ղրիմական կառավարության փոխվարչապետ Դմիտրի Պոլոնսկին:

Նշենք, որ վերջերս Սոբչակը հայտարարել էր, որ ցանկանում է Ղրիմ գնալ հումանիտար առաքելությամբ, քանի որ «նա հազարավոր զանգեր է ստանում Ղրիմի թաթարներից, ովքեր կորցրել են իրենց ունեցվածքը»:

«Հումանիտար առաքելությունը, հավանաբար, հենց Սոբչակին է պետք, ոչ թե Ղրիմի հանրապետությանը, որը զարգացման մակարդակով այսօր հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության տարածքում առաջատարներից»,- ասել է Պոլոնսկին:

 

Կարդացեք նաև՝ Սոբչակը հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին