Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանում հանքարդյունաբերության նպատակով հետազոտական գործունեության դեմ ստորագրահավաք է սկսվել

13 Մարտ, 2018 11:43
Նոյեմբերյանում հանքարդյունաբերության նպատակով հետազոտական գործունեության դեմ ստորագրահավաք է սկսվել

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել «Պոլիմետալ» ընկերության կողմից հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեության իրականացման դեմ: Այս ժամի դրությամբ ստորագրել է 540 մարդ: Նամակը հասցեագրված է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանին:

«Դեմ ենք Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագործման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին։
Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»,-ասվում է նամակում։
 

Լրահոս

Դիտել ավելին