Կարևոր իրադարձություններ

Կիպրոսի թուրքական մասն սկսել է եվրոյին անցնելու աշխատանքները

14 Հոկտեմբեր, 2015 20:11
Կիպրոսի թուրքական մասն սկսել է եվրոյին անցնելու աշխատանքները

Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» տեխնիկական աշխատանքներ է սկսել` ուղղված թուրքական լիրայից Եվրամիության արտարժույթին` եվրոյին անցնելուն:

Ինչպես հաղորդում է կիպրոսյան մամուլը, աշխատանքները կղզու թուրքական մասում անցկացվում են ԵՄ մասնագետների հետ:

Եվրոյին անցնելու աշխատանքների հետ մեկտեղ, քայլեր են ձեռնարկվում թուրքական հատվածի օրենսդրությունը ԵՄ մաքսային օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Կիպրոսի թուրքական մասի առաջնորդ Մուստաֆա Աքընջն այդ առնչությամբ  հայտարարել է, որ որոշել են առաջնորդների գագաթաժողովում տնտեսական համապատասխանությունն ապահովելու հարցով տնտեսական հանձնաժողով կազմել: Կիպրաթուրքերի առաջնորդը նաեւ ասել է, որ համաձայնությունը հանրաքվեի միջոցով հաստավելուց հետո Հյուսիսային Կիպրոսը կանցնի եվրոյի շրջանառության` մեկ տարվա ընթացքում պահպանելով նաեւ լիրայի շրջանառությունը:

Այդ գործընթացն ավարտվելուց հետո օրակարգ կբերվի նաեւ առողջապահության, բնապահպանության եւ այլ հարցերում եւս ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու գործառույթների իրականացումը:

Մուստաֆա Աքընջըի` այս տարվա գարնանը կիպրաթուրքերի առաջնորդ ընտրվելուց հետո Կիպրոսի վերմիավորման խնդրի շուրջ բանակցությունները պաշտոնական Նիկոսիայի հետ ինտենսիվացել են: Աքընջըն պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ ամեն ջանք գործադրելու է Կիպրոսի   Հանրապետության հետ միավորվելու եւ տնտեսապես ու քաղաքականապես Թուրքիայի ազդեցությունից դուրս գալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին