Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Սաուդյան Արաբիա-Թուրքիա մրցակցությունը կարող է վերաճել թշնամանքի և հակամարտության»

12 Մարտ, 2018 18:06
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Սաուդյան Արաբիա-Թուրքիա մրցակցությունը կարող է վերաճել թշնամանքի և հակամարտության»

Անցյալ շաբաթվա ընթացքում Եգիպտոս այցելած Սաուդյան Արաբիայի առաջին գահաժառանգ Մուհամմադ իբն Սալմանն իր բնորոշմամբ «չարի եռանկյունում» ներառել է Իրանը, Թուրքիան և կրոնական անջատողական խմբավորումները: Եթե Թեհրանի և ծայրահեղականների հանդեպ սաուդյան գահաժառանգի վերաբերմունքը պարզ է, ապա Թուրքիայի հարցում նման բնորոշումը բավական ուշագրավ է. թուրքական իշխանությունները մեղադրվել են «Օսմանյան կայսրության անկումից հետո վերացված խալիֆայությունը վերականգնելու փորձի մեջ»:

Ակնհայտ է, որ անգամ սաուդյան ապագա միապետի հիմնավորման մեջ Էր Ռիադը Անկարային դիտարկում է որպես լրջագույն մրցակից արաբամուսուլմանական աշխարհում «առաջնորդի» համար ընթացող մրցապայքարում, իսկ Թուրքիային մեկտեղելով Իրանի և ծայրահեղականների հետ միևնույն առանցքում՝ գնահատում Էրդողանի վարչակարգին ոչ թե որպես մրցակից, այլ, աներկբայորեն, որպես հակառակորդ, անգամ թշնամի:

Թուրքական իշխանությունների հանդեպ սասուդյան թագավորական ընտանիքի նման վերաբերմունքն էլ, ըստ էության, բավական հիմնավորված է, քանի որ Անկարան իր գործելաոճով այսօր բավական լուրջ խնդիրներ և խոչընդոտներ է առաջացնում Էր Ռիադի համար այնպիսի կարևոր հիմնախնդիրներում, ինչպիսիք են Կատարի ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, պաղեստինյան հիմնախնդիրը և այլն, որոնց շրջանականերում, հատկապես համագործակցելով Թեհրանի հետ և աջակցելով Սաուդյան Արաբիային հակառակորդ տարբեր դերակատարներին(համապատասխանաբար՝ Կատարի գործող իշխանություններին, սիրիական թուրքամետ խմբավորումներին, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին) էականորեն թուլացնում է Սաուդյան Արաբիայի դերքերը և տապալում նրա նկրտումները՝ տարածաշրջանում դոմինանտ դիրքերի հասնելու հարցում:

Վերոնշյալի համատեքստում, կասկածից վեր է, որ Էր Ռիադ-Անկարա ուրվագծվող թշնամանքը հավելյալ բարդություններ է առաջացնելու Մերձավոր Արևելքում տևական ժամանակ ծխացող և մոտալուտ հանգուցալուծման որևէ հիմքեր չունեցող խրթին հիմնախնդիրերի հետ կապված հետագա զարգացումներում՝ առավել սրելով քաղաքական, ռազմական և մարդասիրական իրավիճակը ողջ տարածաշրջանում:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին