Կարևոր իրադարձություններ

«Քրդական կողմը շուտով հերթական պարտությունն է կրելու, քանի որ կրկին միաբան չեն»

10 Մարտ, 2018 12:30
Հեղինակ՝ Կիլիկիա Հայաստան
«Քրդական կողմը շուտով հերթական պարտությունն է կրելու, քանի որ կրկին միաբան չեն»

Աֆրին քաղաքը շրջափակման մեջ է թուրքական զորքերի և FSA-ի ուժերի կողմից: Քրդական կողմը շուտով հերթական պարտությունն է կրելու և այս պարտությունը ոչ թե նրա համար է լինելու, որ թուրքերը կամ թուրքմենները ուժեղ են , այլ նրա համար, որ քրդերը կրկին միաբան չեն, կրկին շեյխային մտածելակերպն է առաջնային:

Քրդերը հերթական պարտությունն են կրելու , քանի որ ինչպես իրենց լեզվական ընտանիքը միասնական չէ, այնպես էլ իրենց մտածողությունը ընդհանուր քրդական պետություն ունենալու հարցում միասնական չէ: PKK-ն ողջ ջանքերը ներդրեց, որպեսզի գոնե այս պայքարում դուրս գա հաղթանակած, սակայն թե՛ Իրաքի քրդերը, թե՛ Թուրքիայի քրդերը, թե՛ քրդական սփյուռքը դատապարտող հայտարարություններից այն կողմ չանցան: Շատ պրիմիտիվ բաներ նույնիսկ չկազմակերպեցին, նույնիսկ մարդասիրական օգնության հարցում էին տարակարծիք... Մի խոսքով միասնական չլինելու վառ օրինակը և նրա հետևանքները մեր աչքի առաջ են : 

Նկարում՝ Աֆրինի մոտակայքում FSA-ի թուրքմեն զինյալը պոկում է Օջալանի դիմանկարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին