Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները շրջապատել են ԳՀՎ նախկին գնդապետ Սկրիպալի կնոջ և որդու գերեզմանները. ԶԼՄ-ներ

10 Մարտ, 2018 10:39
Ոստիկանները շրջապատել են ԳՀՎ նախկին գնդապետ Սկրիպալի կնոջ և որդու գերեզմանները. ԶԼՄ-ներ

Ոստիկանության աշխատակիցներ են ժամանակ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի կնոջ և որդու գերեզմանների մոտ և ինչ-որ գործողություններ են կատարել: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:

«Ոստիկանությունը, ըստ երեւույթին, որոշ իրեր է վերցնում Սկրիպալի կնոջ և որդու գերեզմաններից: Թերևս դրանք ծաղիկներ են, որոնք մնացել են միջադեպից առաջ», - Twitter-ի էջում գրել է Սոլսբերիի գերեզմանոցում գտնվող հեռուստաընկերության թղթակիցը:

Նշենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային: Այդ միջադեպից հետո արևմտյան լրատվամիջոցները գրեցին, թե ռուսական կողմն է պատվիրել Սկրիպալի թունավորումը, սակայն Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը չունի որևէ տեղեկություն, թե ինչով է զբաղված եղել Սկրիպալը և ինչի հետ է կապված այդ ողբերգական իրավիճակը: «Գիտեք, թե ինչպես է նա հայտնվել արևմուտքում, ինչ գործողությունների և որոշումների արդյունքում, ես չեմ կրկնի»,- հավելել է մամլո քարտուղարը: 

Հիշեցնենք, որ 2006 թվականին Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվեց 13 տարվա ազատազրկման՝ Լոնդոնի օգտին լրտեսություն կատարելու համար: 4 տարի անց նա հայտնվեց Մեծ Բրիտանիայում, երբ նրան ներում շնորհեցին և փոխանակեցին ԱՄՆ-ում ձերբակալված 10 մարդու հետ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին