Կարևոր իրադարձություններ

Բելլա Հադիդը Փարիզում հիացրել է Դեվիդ Բեքհեմին

08 Մարտ, 2018 00:32
Բելլա Հադիդը Փարիզում հիացրել է Դեվիդ Բեքհեմին

Վերջին շաբաթվա ամբողջ ընթացքում 21-ամյա Բելլա Հադիդը Փարիզում էր հյուրընկալվում, հանդես գալով նորաձևության ամենամյա փառատոնի շրջանակներում անցկացվող տարբեր ցուցադրություններում։ Սակայն Բելլան հասցրել է ոչ միայն լավ աշխատել, այլ նաև մի լավ հանգստանալ, ինչպես նաև նոր ծանոթություններ է հաստատել. օրերս, օրինակ, աղջիկը ծանոթացել է Դեվիդ Բեկհեմի հետ։ Ուշագրավ հանդիպումը տեղի է ունեցել «Ռեալի» և ֆրանսիական թիմի ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Բելլայի և Դեվիդի տեղերն իրար կողք են եղել և աստղերը, իհարկե, իրար ճանաչել են։ Դե իսկ լուսանկարիչներն էլ արձանագրել են այդ պահը։ Դատելով նկարներից՝ 42–ամյա Բեկհեմը անկեղծորեն ուրախ է այդ ծանոթության համար։ Բելլան նույնպես, թվում է, հաճելիորեն զարմացած է այս հանդիպումից և զգացված է լեգենդար ֆուտբոլիստի և սեքս–խորհրդանիշի ուշադրությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին