Կարևոր իրադարձություններ

Սի Ցզինպինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

06 Մարտ, 2018 20:29
Սի Ցզինպինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Սի Ցզինպինը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

Սի Ցզինպինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

 

Լրահոս

Դիտել ավելին