Կարևոր իրադարձություններ

Համացանցում հայտնվել է կադրեր`մերկ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ

05 Մարտ, 2018 18:42
Համացանցում հայտնվել է կադրեր`մերկ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ

ամացանցում հայտնվել է դեռևս չցուցադրված «Կարմիր ճնճղուկ» ֆիլմից էրոտիկ տեսարան`Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ: Կադրերը հրապարակված են Celeb Jihad կայքում:

Տեսանյութում Լոուրենսի մարմնավորած կերպարը մերկանում է սեղանի շուրջ նստած մի խումբ մարդկանց առաջ: Հաջորդ դրվագում նա հյուրանոցային համարում գայթակղում է մի տղամարդու:

«Կարմիր ճնճղուկ» ֆիլմում դերասանուհին մարմնավորում է ռուս մարմնավաճառ-լրտեսի: Ավելի վաղ Լոուրենսը բազմիցս արտահայտվել է ֆիլմում մերկ տեսարանների պատճառով առաջացած խնդիրների մասին:

 

«Իմ կերպարին հանձնարարված է մերկանալ ամբողջ դասարանի առջև, իսկ ես ստիպված եմ մերկանալ նկարահանող ողջ խմբի առջև: Դա ինձ շատ է անհանգստացնում»,-նշել է նա:

Դերասանուհին ընդգծում է, որ սեռական թեմաների առկայությունը ստիպում էր մտածել`ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը, թե ոչ: Նա դեռևս շատ անհանգստացած է համացանցում իր ինտիմ լուսանկարների հայտնվելու փաստով:

«Կարմիր ճնճղուկ» ֆիլմը դուրս է գալու համաշխարհային շուկա մայիսի 31-ին: Փետրվարին Լոնդոնում տեղի ունեցավ նախնական պրեմիերան:

 

Լրահոս

Դիտել ավելին