Կարևոր իրադարձություններ

Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար»-ի մրցանակին

03 Մարտ, 2018 14:03
Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար»-ի մրցանակին

Անդրեյ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոփառատոնի մրցանակին: Ռուսական ֆիլմը հաղթել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: 

«Нелюбовь»-ի հետ այդ անվանակարգում ներկայացված են եղել նաև Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» և Դամիեն Շազելի «Լա-լա լենդ» ֆիլմերը:

Հիշեցնենք, որ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմն առաջադրված է նաև «Օսկար»-ի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին