Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ականների մեջ ծպտյալ ելքականներ կան. Նիկոլ Փաշինյան

02 Մարտ, 2018 14:59
ՀՀԿ-ականների մեջ ծպտյալ ելքականներ կան. Նիկոլ Փաշինյան

Հանրապետականների մեջ ծպտյալ ելքականներ կան: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ արդյունք: Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականեր, այլ ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»,- ասաց նա:

Պատասխան արձագանքը չուշացավ: Վարման կարգով ձայն խնդրեց նաև Վահրամ Բաղդասարյանն ու ասաց. «Հուրախություն Նիկոլ Փաշինյանի՝ պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»:


 

Լրահոս

Դիտել ավելին