Կարևոր իրադարձություններ

Apple-ն iOS-ի համար նոր սմայլներ է ներկայացրել

14 Հոկտեմբեր, 2015 19:16
Apple-ն iOS-ի համար նոր սմայլներ է ներկայացրել

Apple ընկերությունը շաբաթվա սկզբում որոշել է մշակողներին ներկայացնել իր բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Արդեն հաշվով հինգերերդ iOS 9.1 բետա-տարբերակը հասանելի է բեռնման համար, հայտնում է gogetnews.info-ն:

Սովորականի պես ընկերությունը նորացումների վերաբերյալ ոչինչ չի հայտնել, այդ պատճառով մշակողներին որոշ ժամանակ է հարկավոր կոդը մանրամասն ուսումնասիրելու և բոլոր նորամուծությունների մասին պատմելու համար:

Ներկայումս Apple-ը թողարկել է iOS 9-ի միայն երկու ոչ մեծ նորացումներ: Սակայն, նորացման գլոբալ խնդիրը լուծված չէ: Օգտվողները նախկինի պես դժգոհ են համակարգի անկայունությունից: Խնդիրներ են առաջանում էլեկտրոնային նամակներ բացելիս: Ակնհայտ է, որ այդ խնդիրը կուղղվի արդեն iOS 9.1-ում:

Նոր տարբերակում առկա են նոր պաստառներ և սմայլներ:

Նշենք, որ Apple-ը մինչ այժմ չի հայտարարել iOS 9.1-ի վերջնական տարբերակի թողարկման ժամկետը:

Apple представила новые смайлики для iOS (ФОТО)

 

Լրահոս

Դիտել ավելին