Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարրին իր հարսանիքին հրավիրել է «անցանկալի հյուրերի»

26 Փետրվար, 2018 21:16
Արքայազն Հարրին իր հարսանիքին հրավիրել է «անցանկալի հյուրերի»

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 33-ամյա բրիտանացի արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ իր հարսանիքին հրավիրել է իր նախկին երկու ընկերուհիներին՝ 32-ամյա Չելսի Դևիին և 29-ամյա Կրեսիդա Բոնասին։

17333928_266817483767118_6457991505771495424_n

«Հարրին հիանալի հարաբերությունների մեջ է մնացել և՛ Չելսիի, և՛ Կրեսիդայի հետ, այդ իսկ պատճառով նրանք հաստատ ներկա կլինեն հարսանիքին։ Նրանք ծանր բաժանություններ չեն ունեցել, կարծում եմ՝ Մեգանը դեմ չի լինի»,-ասել է Հարրիի շրջապատի աղբյուրը։

 

154706-01-08_01

Իսկ ահա Մեգան Մարքլի նախկին ամուսինը՝ Տրևոր Էնգելսոնը հյուրերի ցուցակում չի ներառվել։ Նա Մեգանի հետ իր պատմության հիման վրա հեռուստաշոու է նկարահանում։

 

Լրահոս

Դիտել ավելին