Կարևոր իրադարձություններ

Բոկո Հարամի»-ի հարձակումից հետո Նիգերիայի դպրոցներից մեկից 104 աղջիկ է անհետացել. CNN

25 Փետրվար, 2018 12:00
Բոկո Հարամի»-ի հարձակումից հետո Նիգերիայի դպրոցներից մեկից 104 աղջիկ է անհետացել. CNN

Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների՝ Նիգերիայի  հյուսիս-արևելյան հատվածում գտնվող դպրոցներից մեկի վրա հարձակումից հետո անհետացել է 104 աղջիկ, հայտնում է CNN-ը՝ աշակերտուհիներից մեկի հորը վկայակոչելով:

Վերջինս CNN-ի հետ զրույցում մանրամասնել է, որ իր 16-ամյա աղջիկը 104 առևանգվածի շարքում է:

Հայտնի է, որ հարձակումն ու առևանգումը տեղի է ունեցել Դապչի փոքր քաղաքում:

Նիգերիայի իշխանությունները դեռևս չեն հրապարակել անհետ կորածների պաշտոնական ցանկը: Իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով անհետացել է 50 աղջիկ

Երկրի նախագահ Մուհամադու Բուհարին խոստացել է աշակերտուհիների ընտանիքներին, որ նրանք անպայման գտնվելու են, իսկ առևանգողներն էլ պատասխնատվության են ենթարկվելու: Բուհարին ընդգծել է, որ կատարվածը «համազգային ողբերգություն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին