Կարևոր իրադարձություններ

Իրանն ու Թուրքիան մտածում են ազգային կրիպտոարժույթի մասին

24 Փետրվար, 2018 22:34
 Իրանն ու Թուրքիան մտածում են ազգային կրիպտոարժույթի մասին

Թուրքիայի և Իրանի կառավարությունները որոշել են գնալ Վենեսուելայի հետքերով, որը հաջողությամբ գործարկել է առաջին ազգային կրիպտոարժույթը։ El Petro-ի թողարկումից հետո հաջորդ օրն Իրանի և Թուրքիայի իշխանությունները հայտարարել են նույնն անելու հնարավորության դիտարկման մասին։

Այսպիսով՝ Իրանի տեղեկատվության և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության թվիթերյան էջում հայտնվել է գրառում.

«Post Bank-ի տնօրենների խորհրդի հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված բլոկչեյնի հիման վրա թվային արժույթներին, սահմանվել են երկրի առաջին թվային արժույթի ներդրման միջոցառումները»։

Հաջորդ օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ և արդյունաբերության նախկին նախարար Ահմեթ Քենան Թանրիկուլուն։ Նա հրապարակավ հայտարարել է Turkcoin անվանումով «ազգային բիտքոինի» հնարավոր թողարկման մասին։

Հատկանշական է, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները բավականին թերահավատորեն են նայել էլեկտրոնային արժույթներին՝ նշելով, որ դրանք համատեղելի չեն իսլամի հասկացությունների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին