Կարևոր իրադարձություններ

Սոմալիում ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 38-ի (տեսանյութ)

24 Փետրվար, 2018 22:16
Սոմալիում ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 38-ի (տեսանյութ)

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին երկու պայթյունների հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, վիրավորվել է 20 մարդ:

«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ պայթեցվել են ականապատ մեքենաներ: Նրանցից մեկը պայթել է նախագահական պալատի, մյուսը՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյուններին հաջորդել են կրակոցներ: Վիրավորվել է 20 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպությունը, որը սերտ կապերի մեջ է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: «Աշ-Շաբաբ»-ը պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին