Կարևոր իրադարձություններ

«Հենրիխ Մխիթարյան. հայ, որ դարձավ իսկական բրազիլացի». Sports.ru

24 Փետրվար, 2018 18:58
«Հենրիխ Մխիթարյան. հայ, որ դարձավ իսկական բրազիլացի». Sports.ru

Ռուսական Sports պարբերականի բլոգերներից մեկն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ անվանելով նրան հայ, որ դարձավ իսկական բրազիլացի:

«Մխիթարյանին անվանում են Մայր Հայաստանի ամենաճանաչված և սիրված զավակը՝ սկսած Հռոմեական կայսրությունից: Եվ սա զարանալի չէ, քանի որ իր երկրում նա իսկական հերոս է և գերաստղ:

Երկրպագուները կոտրեցին իրենց լեզուները՝ Մի-կի-տար-յան ազգանունը հնչեցնելու համար, և եկան կոմպրոմիսի՝ ընտրելով Միկի տարբերակը:

Նա անցավ պատերազմի միջով, որը շատ հայկական ընտանիքների զրկեց շատ բաներից. «Մենք գրեթե չունեինք ջուր, իսկ էլեկտրականությունը միացնում էին միայն օրը 2 ժամով»,- պատմում է ֆուտբոլիստը, ով հիմա վաստակում է 8 միլիոն եվրոյից ոչ պակաս:

13 տարեկանում Հենրիխը գնաց Բրազիլիա: Այնտեղ Հենրիխն անցկացրեց 4 ամիս և դարձավ պորտուգալացի, սովորեց պորտուգալերեն: Ամաչկոտ տղան ստացել էր հնարավորություն ֆուտբոլային դրախտում սովորել մարզաձևի աստվածներից:

Դեռ այն ժամանակ նա աչքի էր ընկնում իր պրոֆեսիոնալիզմով: Մեր ֆուտբոլիստներն իրենց ակումբներում չեն սիրում սովորել օտար լեզուներ՝ դրա համար գտնելով հարյուրավոր պատճառներ: Միկին սկսեց սովորել լեզուն ուղևորությունից 2 ամիս առաջ:

«Ես մեկնել էի Բրազիլիա ևս 2 հայ ֆուտբոլիստների հետ: Երբ մեզ տվեցին մեր սենյակների բանալիները, մենք հասկացանք, որ մեր հարևանները լինելու են բրազիլացիներ:

Երբ ես մտա սենյակ, այնտեղ տեսա մի նիհար և մուգ մազերով տղայի, ով մոտեցավ ինձ և ասաց՝ «Bom dia! Meu nome é Hernanes»:

Այն ժամանակ նա պարզապես անծանոթ էր, բայց հիմա նա Էռնանեսն է, ով խաղում է «Յուվենթուսում»:

Մենք ապրում էին մարզաբազայում: Այնտեղ չկային խաղային ապարատներ, այնտեղ կար միայն հեռուստացույց, որտեղ ամեն ինչ պորտուգալերեն էր: Ես չէի հասկանում, թե ինչ էին խոսում բրազիլացի ֆուտբոլիստները: Նրանք ինչ-որ բաներ էին ասում բրազիլերեն և ժպտում էին: Ես ոչինչ չէի հասկանում: Անհնար է նկարագրել, թե ինչ ջերմ են մարդիկ Բրազիլիայում, դա պետք է զգալ:

Մենք շփվում էինք մեկ միջազգային լեզվով՝ ֆուտբոլի լեզվով: Մենք դարձանք շատ մտերիմ ընկերներ: Ես հիշում եմ, որ մի քանի գոլ խփեցի մեկ մարզման ընթացքում և սկսեցի մտածել, որ ես հայ ֆուտբոլիստ եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում: Այդ մտքից ես ինձ աստղ էի զգում»,- պատմում է ֆուտբոլիստը:

Ուկրաինական պատմություն

Մխիթարյանը գնաց «Մետալուրգ» և ամբողջությամբ փոխեց այս թիմի խաղը: «Մետալուրգն» ունեցավ իր յուրօրինակ ոճը, և պատահական չէ, որ առաջին իսկ մրցաշրջանում 21-ամյա Մխիթարյանը դարձավ թիմի ավագը:

2010/11 մրցաշրջանում Ուկրաինայի գավաթի խաղում Մխիթարյանը գոլ չխփեց, բայց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններն անգլիական և ուկրաինական ակումբների՝ Մխիթարյանով հետաքրքրվելու մասին: Տպավորություն էր, որ Դոնեցկի «Շախտյորը» հոգնել էր այդ փոքր և խորամանկ տղայի դեմ խաղալուց և ստորագրեց նրան: Հայը՝ «Շախտյորո՞ւմ», այն էլ՝ «Մետալուրգի՞ց»: Քչերն էին հավատում Մխիթարյանի պոտենցիալին և չէին կարծում, որ տարիներ անց նրա համար միլիոններ են վճարելու: Նրանք պարզապես չգիտեին, որ Մխիթարյանը դեռ Բրազիլիայում դարձել էր կիսաբրազիլացի:

Եվ իրոք դժվար էր: Բրազիլացի ֆուտբոլիստները Դոնեցկում ավելորդ էլեմենտ էին համարում Մխիթարյանին: Որտեղ ասես, որ Լուչեսկուն չփորձարկեց Հենրիխին: Արդյունքում՝ Մխիթարյանը դարձավ շատ համարձակ, սկսեց մի քանի անգամ ավելի շատ խփել և դարձավ առաջատար՝ շրջանցելով 100 տոկոսանոց բրազիլացիներին:

Մխիթարյանն անկեղծանում է, որ «Բորուսիա» տեղափոխությունն իրեն հեշտ չի տրվել:  Խնդիրը միայն անծանոթ լեզուն, մշակույթը և միջավայրը չէր: Առաջին մրցաշրջանում Մխիթարյանն իր խաղով շատ բան խոստացավ: Մխիթարյանը հետագայում մեղադրում էր իրեն գոլեր չխփելու և լավ չխաղալու համար: Թոմաս Տուխելի հայտնվելուց հետո ամեն ինչ շատ փոխվեց:

«Ինքս ինձ վրա շատ էի աշխատում: Օրերով մտնում էի իմ սենյակ ու մտածում էի: Անգամ դուրս չէի գալիս ընթրելու: Շատ ծանր ժամանակներ էին ինձ համար»,- ասել է նա:

Մխիթարյանը նշում է, որ իր համար շատ կարևոր էր այն պահը, որ դորտմունդյան ակումբ գնաց Թոմաս Տուխելը: Ըստ Մխիթարյանի՝ Տուխելը թիմում փոխեց ամեն ինչ:

«Նա ինձ ասաց, որ ես պետք է հանգիստ լինեմ ու ամեն ինչ միջիցս հանեմ: Նա փորձում էր ամեն կերպ օգնել ինձ: Ես կասկածում էի, որ ամեն ինչ լավ կլինի: Նա նայեց ինձ բարկացած և լուրջ հայացքով և ասաց, որ ես դառնալու եմ մեծագույն ֆուտբոլիստ»»:

Մխիթարյանի մասին նյութի հեղինակ Իվան Զալենսկին նշել է նաև, որ մանչեսթերյան ակումբում լավ մեկնարկ չունենալու համար Մխիթարյանն ինքն է մեղավոր, քանի որ իր համար ընտրել էր սխալ մարզչի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին