Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն

24 Փետրվար, 2018 15:50
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:

Միաբանության վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը  շրջայցի ընթացքում պատմել են միաբանության 300-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հինավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին: Արմեն Սարգսյանը  գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:

Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել և զրույց է ունեցել  Մխիթարյան միաբանությունում  պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիյանի հետ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին