Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ամուսինները 7 տարի անց պատահաբար գտել են իրենց երեխային, որին մահացած էին համարում

23 Փետրվար, 2018 21:53
Ռուսաստանում ամուսինները 7 տարի անց պատահաբար գտել են իրենց երեխային, որին մահացած էին համարում

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում բնակվող ծնողները, որոնց 7 տարի առաջ հայտնել էին, որ իրենց նորածին երեխան մահացել է, վերամիավորվել են նրա հետ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, երիտասարդ ծնողներն իրենց երեխայի ողջ լինելու մասին պատահաբար են իմացել՝ վարչական սխալի արդյունքում: 2011-ին կինը ծննդաբերել է տեղի հիվանդանոցում, սակայն նրան հայտնել են, որ իր երեխան մեկ շաբաթից ավել չի կարող ապրել և հորդորել են երեխային թողնել հիվանդանոցում:

Ծնողներն այդպես էլ վարվել են, սակայն իրենց մեղավոր զգալով հինգ օր անց վերադարձել են փոքրիկին տանելու: Այդ ժամանակ նրանց ասել են, որ երեխան արդեն մահացել է:

Դեպքից 7 տարի անց տեղի դաշնային ծառայությունը տեղեկանք է ստացել, որ զույգը 230 000 ռուբլու պարտք ունի պետությանը: Խոսքը մանկատանը չվճարված հաշիվների մասին է, որտեղ նրանք, ըստ փաստաթղթերի, անչափահաս երեխայի են թողել

Ամուսիններին տեղեկացրել են իրենց պարտքի մասին, ինչը լսելով՝ երիտասարդ մայրն ուշաթափվել է:

2017-ի նոյեմբերին դատարանը երեխայի խնամքը հանձնել է կենսաբանական ծնողներին: Ընտանիքը երջանիկ է, սակայն ծնողների մոտ անպատասխան հարցեր են մնացել:

 

Լրահոս

Դիտել ավելին