Կարևոր իրադարձություններ

Հուղարկավորության ժամանակ հանդիպած 89-ամյա թոշակառուներն ամուսնացել են

23 Փետրվար, 2018 20:50
Հուղարկավորության ժամանակ հանդիպած 89-ամյա թոշակառուներն ամուսնացել են

Մեծ Բրիտանիայի Սաթոն-Քոլդֆիլդ քաղաքից 89-ամյա մենեջեր Իրեն Լանինգն ու ինժեներ Ջորջ Քոֆինը հանդիպել են ընդհանուր ընկերոջ հուղարկավության ժամանակ։ Նրանց երկուսի կողակիցները մահացել էին մի քանի տարի առաջ։ Եվ ահա Ջորջն ու Իրենը պատրաստվում են միասին անցկացնել իրենց կյանքի մնացած մասը։

Իրեն ու Ջորջը միմյանց հավանել էին դեռևս 70 տարի առաջ, երբ երկուսն էլ եղել են 17 տարեկան։ Նրանք սովորել են տարբեր դպրոցներում, սակայն ապրել միմյանցից 200 մետր հեռավորության վրա։ Ջորջը հաճախ է տեսել գեղեցկուհի հարևանուհուն, սակայն այդ ժամանակ քայլ անել այդպես էլ չէր կարողացել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Նորապսակների ընդհանուր՝ 11 թոռներն ուրախանում են նրանց երջանկությամբ։

«Երբեք չէի մտածել, որ մենք վերջին հաշվով կամուսնանանք։ Սա իրական հեքիաթ է»,-ասել է Իրենը։

 

Լրահոս

Դիտել ավելին