Կարևոր իրադարձություններ

Դուք գնդակահարել եք իմ հարազատներին. չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին. Գասպարին՝ իշխանություններին

23 Փետրվար, 2018 16:29
Դուք գնդակահարել եք իմ հարազատներին. չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին. Գասպարին՝ իշխանություններին

Ակտիվիստ Վարդգես Գասպարին «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ դիմեց տասը զոհերի հարազատներին՝ նշելով, թե խորապես ցավում  և զղջում է, որ նրանց հարազատների, երեխաների փոխարեն չգնդակահարվեցին իրենք`շարժման առավել երկարատև հատվածի մասնակիցները:  

Դիմելով «Ելք» խմբակցությանը` նա հուշեց, որ իշխանությունները «Մարտի 1-ից» առաջ էլ, հետո էլ տիրապետում են հարցերը զենքով լուծելու տրամաբանությանը:
 
«Զենքի ուժով են լուծում հարցերը, և դուք, երբ նրանց այլընտրանք եք առաջարկում, օրինակ, երբ «Սասնա ծռերը» վիճարկում են իշխանության ֆորմալ և ոչ ֆորմալ ներկայացուցիչների՝ զենքի միջոցով հարցեր լուծելու տարբերակը, դուք գնահատականներում եղե՛ք անաչառ և հավասար հարթության վրա քննարկե՛ք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իշխանությանը, Գասպարին ասաց. «Դուք գնդակահարել եք իմ հարազատներին: Չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»: 
 

Լրահոս

Դիտել ավելին