Կարևոր իրադարձություններ

Բժիշկները 6 տարի առաջ 2 վիրաբուժական սպունգ են մոռացել կնոջ որովայնում

22 Փետրվար, 2018 23:00
Բժիշկները 6 տարի առաջ 2 վիրաբուժական սպունգ են մոռացել կնոջ որովայնում

Ճապոնիայում բժիշկները կնոջ որովայնում առնվազն 6 տարի առաջ մոռացված 2 վիրաբուժական սպունգ են հայտնաբերել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, 42-ամյա կինը բուժհաստատություն է դիմել՝ նշելով, որ 3 տարի է որովայնի հատվածում փքվածություն է զգում: Համակարգչային շերտագրությունը ցույց է տվել, որ որովայնում 2 սպունգ է գտնվում, որոնք միաձուլվել են ստամոքսը որովայնային խոռոչի մյուս օրգաններին միացնող հյուսվածքի հետ:

Կինը տեղեկացրել է, որ 6 տարի առաջ կեսարյան հատում են իրականացրել, ևս մեկ կեսարյան հատում կատարվել է 9 տարի առաջ: Սակայն պարզորոշ չէ, թե որ վիրահատական միջամտության ժամանակ են բժիշկները մոռացել սպունգը:


Այլ վիրահատության կինը չի ենթարվել: Բժիշկներն ավելորդ մարմինները կնոջ օրգանիզմից հեռացրել են լապարաստոմա կոչվող վիրահատության միջոցով, որից հինգ օր անց կինը դուրս է գրվել

 

Լրահոս

Դիտել ավելին