Կարևոր իրադարձություններ

Ատելությունն այն քաղաքական գործոնն էր, որի վրա Ադրբեջանը կառուցում էր իր նոր մտածողությունն ու պետությունը. Հրանուշ Խառատյան

22 Փետրվար, 2018 12:52
Ատելությունն այն քաղաքական գործոնն էր, որի վրա Ադրբեջանը կառուցում էր իր նոր մտածողությունն ու պետությունը. Հրանուշ Խառատյան

Ատելությունն այն քաղաքական գործոնն էր, որի վրա Ադրբեջանը կառուցում էր իր նոր մտածողությունն ու պետությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝  Խորհրդային Ադրբեջանը կառուցվել է հայկական ջարդերի և Քեմալական Թուրքիան ձևավորող անձանց միանման տրամաբանությամբ:

 

«Խորհրդային Ադրբեջանի առաջին ղեկավարներից մեկը՝ Կարա Կարաևը, որը Ղարաբաղի ադրբեջանական հեղկոմի նախագահն էր, ուղղակիորեն Զանգեզուրի հայերին ջարդելու կոչեր անողն էր և ուղղակի իմաստով կազմակերպողը: Բաղիրովը, ով զբաղեցրել է Ադրբեջանի կոմկուսի քարտուղարի պաշտոնը շուրջ 20 տարի, Բերիայի հետ միասին Ղուբայի հայերի ջարդերի մասնակիցն էր 17-18թթ.:

Նրանք հովանավորվում էին այդ շրջանի ԽՍՀՄ կուսակցությունների կողմից: Էնպես չէ, որ Գորբաչովի ժամանակ հանկարծ ինչ-որ քաղաքականություն փոխվեց, և Ադրբեջանի իշխանությունները ռեալ հովանավորություն ստացան. դա շարունակական պրոցես է եղել»,- ասաց ազգագրագետը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին