Կարևոր իրադարձություններ

Դաշնակցական պատգամավորը ազդվել է Արփինե Հովհաննիսյանի ելույթից. «Ժողովուրդ»

22 Փետրվար, 2018 08:56
Դաշնակցական պատգամավորը ազդվել է Արփինե Հովհաննիսյանի ելույթից. «Ժողովուրդ»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, երեկ մերժվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծին դեմ քվեարկածների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:

Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել` շեշտելով ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Պարզվում է` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարապետյանի որոշման վրա մեծ դեր է խաղացել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ելույթը: Իր քայլը մեկնաբանելիս նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անընդհատ ցիտել է Հովհաննիսյանի խոսքերը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, Կարապետյանն ասել է. «Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, եւ հստակ այս տարբերակի հետ կապված չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին