Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ

21 Փետրվար, 2018 12:47
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Արցախ, որտեղի բնակավայրերում «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» դեմ կոչեր է հնչեցրել՝ միջազգային մակարդակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարոզչության նպատակով:

2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի մասին 281.2 և «կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու մասին» 318.2 հոդվածներով:Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և նրա նկատմամբ հայտարարվել Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին