Կարևոր իրադարձություններ

«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը միացել են նաև թուրքական հատուկջոկատայինների խմբերը

21 Փետրվար, 2018 12:24
«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը միացել են նաև թուրքական հատուկջոկատայինների խմբերը

Աֆրինում  թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը նախօրեին միացել են նաև թուրքական Ժանդարմերիայի հատուկջոկատայինների խմբերը, այս մասին հաղորդում է DHA գործակալությունը:

Աֆրին են տարվել նաև քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Խուլբ և Էրգանի շրջանների իշխանամետ քրդական գյուղական պահակախմբերի անդամները, ովքեր կռվել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ:

Այս ուժերը հատել են սահմանը թուրքական Ադըյաման նահանգից,  տեղի բնակչությունը մեծ խանդավառությամբ է դիմավորել նրանց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին