Կարևոր իրադարձություններ

Ջրանջատումներ են լինելու

21 Փետրվար, 2018 11:36
Ջրանջատումներ են լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ․ փետրվարի 21-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի՝ Արայի, Գիտավան 1 և Գիտավան 2 թաղամասերի ջրամատակարարումը։

Փետրվարի 22-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի Երևանի

1․ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի,

2․ Աջափնյակ վարչական շրջանի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի, Մելքումով փողոցի առանձնատների ջրամատակարարումը։

3. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի՝ Արայի, Գիտավան 1 և Գիտավան 2 թաղամասերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին