Կարևոր իրադարձություններ

Ես Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի խիստ եմ, քան Օբաման է եղել. Դոնալդ Թրամփ

21 Փետրվար, 2018 11:11
Ես Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի խիստ եմ, քան Օբաման է եղել. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփն իր  թվիթերյան գրառումներից մեկում հայտարարել է, որ ինքը Բարաք Օբամայից ավելի խիստ է ՌԴ-ի նկատմամբ:

«Ես Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի խիստ եմ, քան Օբաման է եղել: Պարզապես նայեք փաստերին»,-գրել է Թրամփը:

Մինչդեռ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը, պատասխանելով 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ Թրամփը միանշանակ ընդունում է, որ ռուսները միջամտել են, այս մասին հայտնում է  insider.foxnews.com-ը:

«Դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ մի շարք ռուսների դեմ ներկայացրած փաստերից հետո ի վերջո Թրամփը գիտակցո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինը միջամտել է»,-հարցրել է լրագրողներից մեկը:  
Ի պատասխան` Սպիտակ տան մամուլի խոսնակն ասել է, որ Թրամփը միանշանակ գիտակցում է դա: Նա չի ասել, որ Ռուսաստանը չի միջամտել: Նա ասել է, որ ռուսների արածն ազդեցություն չի ունեցել իր հաղթանակի վրա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու Թրամփը, ռուսական միջամտության փաստը գիտակցելով հանդերձ, նոր պատժամիջոցներ չի սահմանում ՌԴ-ի նկատմամբ,
Սանդերսը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար հարկավոր է, որպեսզի Մոսկվան որոշակի խախտումներ թույլ տա:

Այնուհետև Սանդերսը կրկնել է Թրամփի խոսքերը, որ ԱՄՆ ներկայիս նախագահը ՌԴ-ի նկատմամբ ավելի խիստ է, քան եղել է Օբաման իր նախագահության 8 տարվա ընթացքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին