Կարևոր իրադարձություններ

Կատարվում է հետաքննություն. ոստիկանությունը՝ «Գյումրի» ԲԿ–ում տեղի ունեցած վիճաբանության մասին. «Փաստ»

20 Փետրվար, 2018 08:00
Կատարվում է հետաքննություն. ոստիկանությունը՝ «Գյումրի» ԲԿ–ում տեղի ունեցած վիճաբանության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ շաբաթ օրը «Գյումրի» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է եղել: Մասնավորապես՝ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ «Գյումրի» ԲԿ բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։ Գյումրի քաղաքի Մուշ–2 թաղամասի բնակիչ՝ 35–ամյա Աննա Ադամյանը ոստիկանության Կումայրիի բաժնին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40–ամյա Արմեն Նասիբյանը և 33–ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ ընթացք է տրվել դեպքին:

Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ փետրվարի 17–ին ոստիկանության բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի ԲԿ–ում բժիշկների միջև վիճաբանություն է եղել:

«Կատարվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,–նշեց Էդգար Ջանոյանը:

Հավելենք, որ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին