Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է համայնքային ներդրումային ծրագրերի գնահատման հանձնաժողով

19 Փետրվար, 2018 22:20
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է համայնքային ներդրումային ծրագրերի գնահատման հանձնաժողով

Հայաստանում ստեղծվել է համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն:

Հանձնաժողովի նախագահն է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Հանձնաժողովի կազմում են Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Առողջապահության նախարարների տեղակալները և այլք:

 

Լրահոս

Դիտել ավելին