Կարևոր իրադարձություններ

Քիք-բռնցքամարտիկ Հարութ Գրիգորյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

19 Փետրվար, 2018 16:11
Քիք-բռնցքամարտիկ Հարութ Գրիգորյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը  (տեսանյութ)
Քիք բռնցքամարտի «Glory» մրցաշարի շրջանակում հայաստանցի Հարութ Գրիգորյանը ռևանշ մենամարտ է անցկացրել հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում:

Հայ մարզիկը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հոլանդացուն, իսկ մենամարտը տևել է 1 րոպե 50 վայրկյան: Հիշեցնենք` ամռանը Փարիզում կայացած մենամարտում երկրպագուները հարձակվել էին հոլանդացու վրա, այն բանից հետո հոլանդացին խախտեց ֆեյր-փլեյի կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին