Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են ռուսները վերաբերվում Սոբչակին. հարցում

19 Փետրվար, 2018 14:48
Ինչպե՞ս են ռուսները վերաբերվում Սոբչակին. հարցում

Ռուսների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում հաղորդավարուհի, ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակին: Риа Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին են վկայում «Հանրային կարծիք» ֆոնդի հարցման արդյուքները:

Սոբչակին բացասաբար է վերաբերվում հարցվածների 70 տոկոսը, չեզոք՝ 21 տոկոսը, իսկ դրական 5-ը: Հարցվածների 4 տոկոսը «չգիտի՝ ով է Սոբչակը», իսկ 1 տոկոսը «դժվարացել է պատասխանել»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: Սոբչակն առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից: Նա իրեն անվանում է «թեկնածու բոլորի դեմ»:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին