Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Տրանսկասպիական երթուղու լիիրավ անդամ է դարձել

18 Փետրվար, 2018 20:40
Թուրքիան Տրանսկասպիական երթուղու լիիրավ անդամ է դարձել

Թուրքական պետական երկաթուղին (TCDD Tașımacılık) դարձել է «Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային երթուղու» լիիրավ անդամ (ՏՄՏԵ)։

TCDD Tașımacılık–ի միավորումը ՏՄՏԵ–ին կուժեղացնի տրանսպորտային միջանցքը։ ՏՄՏԵ մասնակից կազմակերպությունների նախատեսում են օգտագործել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրման համար։

Մասնակիցներն արդեն համաձայնեցրել են չին–ղազախական սահմանից դեպի եվրոպա կոնտեյներների տեղափոխման սակագները։

2017 թվականի ապրիլին “Укрзализныця”–ն ցանկություն է հայտնել միանալ ՏՄՏԵ -ին։ Ուկրաինայի նախարարների խորհուրդը միայն 2018 –ի հունվարին է հավանություն տվել այդ նախաձեռնությանը։

2013 թվականի նոյեմբերին Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիները Համաձայնագիր են ստորագրել Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման Համակարգող խորհրդի ստեղծման վերաբերյալ։

«Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիան ավելի ուշ է ստեղծվել՝ 2016 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին