Կարևոր իրադարձություններ

Իրանի հետ գործարքի չեղարկման դեպքում տարածաշրջանում ռազմական հակամարտություն կսկսվի. Ջոն Քերի

18 Փետրվար, 2018 16:58
Իրանի հետ գործարքի չեղարկման դեպքում տարածաշրջանում ռազմական հակամարտություն կսկսվի. Ջոն Քերի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ իրանական միջուկային ծրագրով համաձայնագրի չեղարկման դեպքում տարածաշրջանում ռազմական հակամարտություն կսկսվի:

«Եթե մենք չեղարկենք Իրանի հարցով համաձայնագիրը, մենք պետք է սկսենք ռմբակոծել, իսկ դա մենք չենք ցանկանում»,- ասել է Քերին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցով Մյունխենի 54-րդ համաժողովին:

Նա հավելել է, որ համաձայն չէ Իսրայելի ներկայացուցիչների հայտարարության հետ, որոնց կարծիքով՝ Իրանը 10 տարի անց ձեռք կբերի միջուկային զենք՝ չնայած իրանական միջուկային ծրագրով համաձայնագրին:

«Դա պատշաճ առաջարկ չէ, և ես դրա հետ համաձայն չեմ»,- ասել է Քերին՝ հավելելով, որ «Իրանը կարող է վտանգ ներկայացնել. պարզվում է՝ որոշ հարցեր չեն շոշափվել համաձայնագրում, օրինակ՝ մարդու իրավունքներին հետևելու հարցը»:

 

Լրահոս

Դիտել ավելին