Կարևոր իրադարձություններ

Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի «Instagram»-ում

18 Փետրվար, 2018 00:28
Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի «Instagram»-ում

44-ամյա Ջասթ Սուլը սովորական ինժեներ է Հնդկաստանից: Սակայն նրա «Instagram»-ի էջին հետևում է ավելի քան երկու միլիոն օգտատեր: Ինչպե՞ս է դա արել նա: Պատճառը հումորն է. նա վարպետորեն կրկնօրինակում է աստղերի գլամուրային լուսանկարները: Այս մասին գրում է Fresher.ru-ն:

Մենք սովոր ենք տեսնել Բոլիվուդի աստղերին որպես մարմնեղ գեղեցիկ մարդիկ: Ջասթին Սուլն այդպիսին չէ: Նա սովորական տղամարդ է՝ միջին տարիքի‚ փոքր-ինչ գեր: Նա կրկնօրինակում է հայտնի մարդկանց լուսանկարներն այնպես‚ որ այն օրիգինալից գրեթե չի տարբերվում: (Սա‚ իհարկե‚ կատակ էր):

Աստղերի լուսանկարները կրկնօրինակելը նոր բան չէ‚ սակայն խոստովանում ենք‚ որ նրա մոտ դա լավ է ստացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին