Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում

17 Փետրվար, 2018 22:16
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում

Հ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերին:

Երկրի ղեկավարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին, խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ Հայաստանի ցուցաբերած պատրաստակամության և Թուրքիայի կողմից կառուցողական ջանքերի բացակայության մասին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված առաջընթացը՝ ստորագրված նոր համաձայնագրով, և ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության լայն հնարավորությունները

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ կմեկտեղի մինչև փետրվարի 18-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին