Կարևոր իրադարձություններ

Դեմոկրատներն ու ԶԼՄ-ները քաոսին նպաստել են ավելի, քան ռուսների միջամտությունը. Սպիտակ տուն

17 Փետրվար, 2018 20:45
Դեմոկրատներն ու ԶԼՄ-ները քաոսին նպաստել են ավելի, քան ռուսների միջամտությունը. Սպիտակ տուն

Դեմոկրատական կուսակցությունն ու առաջատար ամերիկյան ԶԼՄ-ները Մոսկվայի հետ Դոնալդ Թրամփին վերագրվող դավադրության մասին իրենց զրպարտությամբ ավելի շատ քաոս են ծնել, քան նրանք, ովքեր փորձել են միջամտել 2016 թվականին ԱՄՆ-ում նախընտրական արշավին։ Այս մասին Fox News-ի եթերում հատարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Հոգան Գիդլին։

Նրա տեսանկյունից՝ ԱՄՆ-ում ներքին իրավիճակի վրա ազդելու փորձերը ձեռնարկվել են Թրամփի առաջադրումից շատ ավելի շուտ՝ 2014 թվականին։ «Այդ գործընթացում չի եղել դավադրություն Թրամփի ընտրական շտաբի և Ռուսաստանի միջև, ինչի մասին բազմիցս հայտարարել է նախագահ Թրամփը»,-ասել է Գիդլին։

 
 

Լրահոս

Դիտել ավելին