Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը և նրա կինը հայտարարագրեր ներկայացրել են. Էթիկայի հանձնաժողով

17 Փետրվար, 2018 12:44
 Արմեն Սարգսյանը և նրա կինը հայտարարագրեր ներկայացրել են. Էթիկայի հանձնաժողով

Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արձագանքել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը։

«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին Հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչև սույն թվականի մարտի 30-ը):
Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաև համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013 թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել և աշխատում է անվճար հիմունքներով», Այս մասին տեղեկացնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին